Դատելով պաշտոնական տվյալներից՝ մայրաքաղաքում բնակարանների գները բազմաբնույթ են: Մեկ տարվա ընթացում մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում դրամով դրանց գինը նվազել է: Միակ բացառությունը Երեւանի «էլիտար» կենտրոնն է, ինչպես նաեւ Արաբկիր շրջանը (տես աղյուսակը, որը ցույց է տալիս բնակարանների մակերսեի 1 քառ/մետրի գինը): Տարվա կտրվածքով ԱՄՆ դոլարը (անշարժ գույքի առքուվաճառքի ժամանակ լայնորեն օգտագործվում է) թուլացել է, բայց աննշան` 1,1 տոկոսով: Այսպիսով, նրա փոխարժեքի ազդեցությունը բնակարանային գների դինամիկայի վրա գրեթե զրոյական էր:

Նշենք, որ մայրաքաղաքի շատ շրջաններում գների անկումը տեղի է ունեցել աճող սպառողական պահանջարկի ֆոնի վրա: Այսպես, փետրվարին Երեւանում բնակարանների առքուվաճառքի գործարքների քանակը տարեկան կտրվածքով աճել է 224 միավորով (կամ 1,4 անգամ):

Գնորդների  նման կտրուկ աճի դեպքում տրամաբանական կլիներ գների բարձրացում ակնկալել, այլ ոչ թե էժանացում: Այս պարադոքսի հավանական բացատրությունն այն է, որ չնայած գնորդների աճին, բնակարանների առաջարկը դեռեւս գերազանցում  է սպառողական պահանջարկին:

Իհարկե, կարելի է ենթադրել, որ գնորդների ներհոսքը բաժին է հասել մայրաքաղաքի միայն մեկ թաղամասին` նույն Կենտրոնին, որտեղ գները զգալիորեն աճել են: Այնուամենայնիվ, այս տարբերակի հիմնավորման համար անհրաժեշտ ցուցանիշներ չկան:

Կենտրոն վարչական շրջանը գրավում է հարուստ գնորդներին, ներառյալ արտերկրից: Գույքը, նոր բազմահարկերում (կամ առանձնատների) շքեղ բնակարանի ձեւով, որոշ հարուստների համար գրավիչ է ֆինանսական կապիտալի «նյութականացման» տեսանկյունից: Նույնիսկ իրական շուկայական գների որոշակի անկման պայմաններում: Բացի այդ, թանկարժեք բնակարանների ձեռքբերումը, ապա հետագա վաճառքը տալիս են եկամտի փաստաթղթավորված աղբյուր:

Այս տարվա սկզբից պաշտոնական վիճակագրությունը սկսել է առանձնացնել օտարերկրյա գնորդներին եւ տեղական անշարժ գույքի վաճառողներին: Դատելով այս թվերից, անշարժ գույքի հատկապես բնակարանների շուկայում օտարերկրացիների դերը, բավականին նշանակալից է:

Ենթադրենք՝ բնակարանների վաճառքի գործարքների կողմերից միայն մեկն է օտարերկրացին: Այս պայմաններով պարզվում է, որ հունվար-փետրվարին Հայաստանում բնակարանների եւ առանձնատների առքի եւ վաճառքի բոլոր գործարքների 17 տոկոսը իրականացվել է օտարերկրյա քաղաքացիների մասնակցությամբ: Այսինքն, գրեթե մեկ հինգերորդը: Սակայն, տեղական անշարժ գույքի հատուկ գրավչության մասին միանշանակ եզրակացություն անելը սխալ կլիներ: Հայաստանում օտարերկրյա քաղաքացիների կողմից վաճառված բնակարանների քանակը 2,5 անգամ ավելի է, քան ձեռքբերված բնակարանների:

Ինչպես կարելի է ենթադրել, բնակարան վաճառող օտարերկրացիների մի մասը մեր նախկին քաղաքացիներն են: (https://news.am/rus/news/438776.html): Հայտնի է, որ Հայաստանի շատ քաղաքացիներ ռուսական քաղաքացիություն են ստանում (անցյալ տարի ավելի քան 25 հազար մարդ): Կա նաեւ «օրինականա» արտագաղթի մեկ այլ հզոր ուղիր: Ամեն տարի Green Card վիճակախաղի հարյուրավոր հաղթողներ արտագաղթում են ԱՄՆ: Մի քանի տարի անց այդ անձինք ստանում են այդ երկրի քաղաքացիությունը: Այդ ժամանակ էլ առաջանում է հայրենիքում մնացած անշարժ գույքի վաճառքի հարցը, այդ թվում, բնակարանների:

Այդ օտարերկրացիների կոնտինգենտում գերակշռում են Ռուսաստանի քաղաքացիները (հունվար-փետրվարին գնորդների 61 տոկոսը եւ բնակարաններ վաճառողների 70 տոկոսը): Ռուսների շրջանում վաճառողները 3.4 անգամ ավելի շատ են, քան գնորդները:

Այս առումով հետաքրքրություն է ներկայացնում գյուղատնտեսական նշանակության հողերի առքը եւ վաճառքը: Հունվար-փետրվարին գյուղատնտեսական նշանակության հողամասի գնորդներ օտարերկրացիներ (այսինքն` ֆերմերերային տնտեսությունների) չեն եղել:

Սակայն 77 մարդ օտարերկրացի վաճառող է եղել, որից 67-ը` ռուսաստանցի: Ամենապարզ բացատրությունն այն է, որ դրանք մեր ֆերմերներն են, ովքեր ստացել են Ռուսաստանի քաղաքացիություն:

Եզրափակելով երկրորդ աղյուսակում կներկայացնենք «միջին» բնակարանի (ԱՄՆ դոլարով) արժեքը, որը հաշվարկվել է պաշտոնական շուկայական գներով եւ Երեւանի յուրաքանչյուր թաղամասի բնակարանի միջին մակերեսով: Թվերի կլորացման արդյունքում կարող են լինել անհամապատասխանություններ միջին գների աճի (անկման)  բացարձակ ցուցանիշներում: Երեւանի միջին ցուցանիշը հաշվարկվում է մայրաքաղաքի բնակարանների ընդհանուր բնակելի ֆոնդում շրջանների տեսակարար կշռի հիման վրա:

Սմբատ Գրիգորյան