Թուրքիայի Գիրեսուն քաղաքում ընթանում է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի, Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Նուրեթթին Ջանիքլիի եւ Վրաստանի պաշտպանության նախարար Լեւան Իզորիայի եռակողմ հանդիպումը:  Այս մասին տեղեկությունը տարածել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Հանդիպման մանրամասների մասին չի հաղորդվում: