Որեւէ նախագահ նախկին քաղաքական գործիչ լինել չի կարող, անկախ նրանից, թե որ երկրի նախագահի մասին է խոսքը։ Այս մասին հունվարի 13-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Վարդան Խաչատրյանը՝ անդրադառնալով նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի քաղաքականություն վերադառնալու հավանականությանը։
Նրա խոսքով՝ դե յուրե լինելով քաղաքականությունից դուրս, նախկին նախագահները մշտապես ականջալուր են հասարակական-քաղաքական խնդիրներին եւ ջանում են իրենց մասնակցությունն ունենալ դրանց լուծման հարցում։ Ինչ վերաբերում է Քոչարյանին, ապա. «Ռոբերտ Քոչարյանը հրապարակային քաղաքականության դաշտ կիջնի թե՝ ոչ, դա պայմանավորված է լինելու տասնյակ պարամետրերով։ Բայց այն, որ դա կարող է լինել եւ դրա հավանականությունը բավական լուրջ է, միանշանակ է»,-հայտարարեց պատգամավորը:




























