«Վիշապի կոթողներ» այգում տեղի ունեցած հերթական վայրագությունն է տեղի ունեցել: Ըստ «Էկոլուրի», 3000-ամյա վիշապաքարը գցել են, իսկ «Վիշապի կոթողներ» այգում անօրինական կառույցի դեմ ստորագրահավաքի պաստառը պատռել:
Ակտիվիստ-էկոլոգները սա վանդալիզմ են համարում: «Այս վանդալիզմն, ամենայն հավանականությամբ, կառուցապատողներն են արել»,- ասված է Facebook-ի ցանցով տարածված հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ մոտ երեք ամիս է` շարունակվում է հասարակության եւ կառուցապատողի` «ԿԱԷՌ քոնսրթաքշն» ընկերության հակամարտությունը: Վերջինս թույլատրող փաստաթղթերի բացակայության պայմաններում սկսել է բազմահարկ շենքի շինարարություն հանրային տարածքում` «Վիշապի կոթողներ» այգում: Շինհրապարակը մաքրելու համար աշխատողները կտրել են ծառեր, հեռացրել վիշապաքարերը, հին մշակույթի հուշարձաններ, որոնք երեք հազար տարեկան են:
Հասարակայնությունը հանեց ցանկապատը, լցրեց փորված փոսերը եւ տնկեց 100 ծառ կառուցապատման վայրում: Հասարակական լսումների ընթացքում ստորագրություններ հավաքվեցին շինարարության եւ հանրային տարածքների գրավման դեմ:
Լուսանկարը` Գագիկ Շամշյանի





























