Դադարեցվել է ՏՈՒ-154Բ  14 օդանավերի շահագործումը: Այս  մասին հաղորդում է տրանսպորի ոլորտում դաշնային վերահսկողություն իրականացնող ծառայությունը:

 6 ավիաընկերություններին այդպիսի հանձնարարություն է տվել ավիապետվերահսկողությունը, քանի դեռ չեն պարզվել «Կոգալիմավիա» ընկերության օդանավի վթարի պատճառները:

Նշենք, Սուրգուտի օդանավակայանում 2011 թ-ի հունվարի 1-ին թռիչքից առաջ հրդեհվել է ՏՈՒ-154Բ-2 օդանավը, որը կատարում էր  Սուրգուտ-Մոսկվա չվերթը: Օդանավում  գտնվել է 134 ուղեւոր, այդ թվում անձնակազմի 8 անդամները, պահուստային անձնակազմի 8 անդամները, 2 տեխնիկները եւ 116 ուղեւորներ` ներառյալ 9 երեխաներ: