Իսպանիայի ճանապարհներից մեկի վրա կրկեսային փղեր տեղափոխող բեռնատարը է շրջվել. կենդանիներից մեկը մահացել է, երկուսը վնասվածքներ են ստացել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ավտովթարը տեղի է ունեցել Պոսո-Կանյադա քաղաքում (Ալբասետե նահանգ՝ Կաստիլիա Լա-Մանչա ինքնավար համայնք), թվիթերյան իր էջին հայտնել է ճանապարհային երթեւեկության գլխավոր տնօրեն Գրեգորիո Սերանոն: Նախնական վարկածի համաձայն՝ փղերին տեղափոխող բաց բեռնատարը շրջվել է առաջ անցնելու փորձի ժամանակ:

Դեպքի վայր են ժամանել հրշեջները եւ Քաղաքացիական Գվարդիան, որոնք ամբարձիչ կռունկների օգնությամբ բացել են ճանապարհը: