Ֆրանսիայում ապրիլի 3-ին կգործի TGV արագընթաց գնացքների միայն 12 տոկոսը, գնացքների 28 տոկոսը՝ Փարիզում եւ TER բեռնատար գնացքների մոտ մեկ երրորդը: Բոլոր գնացքները դեպի Իսպանիա, Իտալիա եւ Շվեյցարիա չեղարկվել են: Պահպանվում է դեպի Բելգիա Thalys-ի գնացքների 90 տոկոսը, եւ դեպի Մեծ Բրիտանիա՝ Eurostar-ի գնացքների 75 տոկոսը: Փոխանցում է RFI-ն:
Երկաթուղու աշխատակիցների երեք ամենախոշոր ահրմիությունները՝ CGT-ն, CFDT-ն եւ Unsa-ն, հայտարարել են երկուշաբթի օրը՝ ժամը 19-ից սկսվող գործադուլի մասին: Գործադուլը կտեւի երեք ամիս՝ մինչեւ հունիսի 28-ը: Գործադուլավորները ծրագրերում են յուրաքանչյուր շաբաթ երկու օրով ամբողջությամբ դադարեցնել գնացքների աշխատանքը:
Արհեստակցական միությունները բողոքում են կառավարության կողմից հայտարարված SNCF ազգային երկաթուղային ընկերության բարեփոխման դեմ: Բարեփոխումը երկաթուղային տրանսպորտի շուկան նախապատրաստում է եվրոպական մրցակցության համար, ինչպես նաեւ վերացնում է երկաթուղային աշխատակիցների հատուկ կարգավիճակը եւ արտոնությունները:
Արհմիութենական կազմակերպությունների ուղերձում նշվում է, որ SNCF-ի բարեփոխումը «կոչնչացնի պետական երկաթուղային ընկերությունը», սակայն «չի լուծի ո՛չ դրա պարտքի, ո՛չ էլ համակարգային խախտումների խնդիրներն ընկերության աշխատանքում»:
Ինչպես նշում է AFP- ն, այս գործադուլն ամենալուրջ մարտահրավերներից մեկը կդառնա երկրի նախագահ Էմանուել Մակրոնի համար, ով իր նախընտրական քարոզարշավի ընթացքում խոստացել էր «խորքային բարեփոխումներ» անցկացնել Ֆրանսիայում:
«Սեւ երեքշաբթի»՝ Ֆրանսիայում. Երկաթուղու աշխատակիցները գործադուլ են հայտարարել
Հասանելի է
русскийԹեմա
Տեղադրություն




























