Ֆրանսիական Բովե քաղաքի քաղաքապետի ապրիլմեկյան կատակը դուր չի եկել տեղի բնակիչներին: Արդյունքում, քաղաքապետ Քերոլայն Կեյեն ստիպված էր ներողություն խնդրել:

BBC-ի փոխանցմամբ` Կեյեն Facebook եւ Twitter սոցցանցերի իր էջերին տեղեկություն էր տեղադրել քաղաքում Ikea կահույքի խանութի բացման մասին՝ 4000 նոր աշխատատեղերով: Տեղի բնակիչներից շատերը ստուգել էին «գերազանց նորությոյւն» եւ հիասթափվել, երբ մի քանի ժամ անց քաղաքապետը հայտարարել էր, որ դա «ապրիլմեկյան» կատակ էր: Կեյեն ներողություն է խնդրել իր «ոչ այդքան խելացի կատակի» համար՝ ափսոսանք հայտնելով, որ շատերը չեն հասկացել իր հումորը:

Այնուամենայնիվ, սոցիալական ցանցերի օգտատերերն անողոք էին. Twitter-ի օգտատերերից մեկը գրել էր. «Հաջորդ ընտրություններին մենք բոլորս կքվեարկենք ձեզ օգտին...Ապրիլմեկյան կատակ»: