Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ II թագուհու ամուսինը՝ 96-ամյա Էդինբուրգի դուքս արքայազն Ֆիլիպը հոսպիտալացվել է, հաղորդում է Press Association-ը:

Գործակալության տվյալներով՝ նա հոսպիտալացվել է Լոնդոնի հիվանդանոցներից մեկը՝ ազդրի վիրահատության անցկացման համար:

2017-ի ամռանը The Telegraph բրիտանական թերթը սխալմամբ հաղորդել էր արքայազն Ֆիլիպի մահվան մասին: