Բրիտանական հետազոտական լաբորատորիայի մասնագետները չեն կարողացել ապացուցել, որ ԳՀՎ նախկին աշխատակցին եւ նրա դստերը թունավորած գազն արտադրվել է Ռուսաստանում, հաղորդում է Gazeta-ն՝ վկայակոչելով Sky News-ը։

Փորթոն-Դաունում ռազմական գիտատեխնոլոգիական լաբորատորիայի տնօրեն Գերի Այթքենհեդը ահյտնել է, թե իրենց չի հաջողվե պարզել, թե ով է ստեղծել այդ գազը։

Ընդ որում, փորձագետները պարզել են, որ այն «Նովիչոկ» տեսակի է։

«Մենք չենք պարզել հստակ աղբյուրը, սակայն գիտական տեղեկություն ենք ներկայացրել կառավարությանը»,- ասել է նա։