Ապրիլի 3-ին, ժամը 19:53-ին ահազանգ է ստացվել, որ Հրազդան-Հանքավան ավտոճանապարհին «Mercedes B» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ հայտնվել գետի մեջ, տուժածներ չկան. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ Հրազդան-Հանքավան ավտոճանապարհի 16-րդ կմ-ին «Mercedes B» մակնիշի 17 AA 170 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ Հ. Հ. եւ 1 ուղեւոր) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ հայտնվել գետում, անհրաժեշտ է հատուկ տեխնիկա:
Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ գետից դուրս են բերել ավտոմեքենան եւ մոտեցրել ավտոքարշակին:



























