YouTube-ի աշխատակիցները սոցցանցերում տեղեկացնում են Քալիֆորնիայում ընկերության գլխավոր գրասենյակում տեղի ունեղած կրակոցների մասին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
«YouTube-ի գլխավոր գրասենյակում ակտիվ հրաձգություն է: Ես իմ աշխատասեղանից լսել եմ կրակոցներ եւ տեսել եմ, ինչպես են մարդիկ փախչում: Գործընկերներիս հետ թաքնվել եմ սենյակում», — Twitter-ում գրել է ընկերության աշխատակից Վալիմ Լավրուսիկը (@Lavrusik):
Ավելի ուշ նա գրել է. «Ապահով վայրում եմ: Տարհանվել եմ: Դրսում եմ գտնվում»:




























