Քալիֆորնիայի հյուսիսում Սան Բրունոյում տեղակայված YouTube-ի կենտրոնակաանում մի կին կրակ է բացել եւ 3 մարդու վիրավորել, հայտնում է BBC-ն: 

Ոստկանության տեղեկություններով՝ կինը, որը ենթադրաբար հրաձգությունը կատարել է, ինքնասպանություն է գործել՝ իր վրա կրակելով: 4 մարդ վիրավորվել է: Նրանցից երեքին՝ 2 կնոջ եւ մի տամարդու հոսպիտալացրել են: Տղամարդը ծայրահեղ ծանր վիճակում է: Հրաձգությունը տեղի է ունեցել շենքի մուտքի դիմաց, բաց հարթակում, որտեղ ընկերության աշխատակիցները ճաշում էին:

Քաղաքի ոստիկանությունը «Թվիթերի» միջոցով հարեւան շրջանների բնակիչներին կոչ է արել զերծ մնալ YouTube-ի կառույցների շենքերի մոտ հայտնվելուց:

Սան Ֆրանցիսկոյի Կենտրոնական հիվանդանոցի ներկայացուցիչ բժիշկ Էնդրյու Քեմփբելը հաստատել է, որ հիվանդանոց են ընդունել 3 հիվանդի, որոնցից երկուսի վիճակը ծանր է:

Նրանցից մեկը՝ 36-ամյա տամարդը, ըստ CBC-ի տեղեկությունների, հրաձիգ կնոջ հետ մտերիմ հարաբերություններ ուներ: Ոստիկանությունն այս տեղեկությունը դեռեւս չի հաստատում: