Թուրքիան ռուսական առաջին Ս-400 ԶՀԿ-ները կստանա 2019 թվականի հուլիսին: Այս մասին Twitter-ի իր էջում հայտնել է Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության քարտուղարության ղեկավար Իսմայիլ Դեմիրը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Մենք Ս-400 համակարգերի մատակարարման ժամկետը Ռուսաստանի հետ ստորագրված պայմանագրում նշված ժամկետից տեղափոխել ենք 2019 թվականի հուլիս»,- նշել է նա: