Հնդկաստանի իշխանությունները դալիթների ստորին դասի բողոքի ցույցերի կապակցությամբ Ռաջաստթհան նահանգի թաղամասերից մեկում պարեկային ժամ եւ անվտանգության լրացուցիչ ուժեր են մտցրել, փոխանցում է AFP-ն:
Որոշումը կայացվել էր այն բանից հետո, երբ մոտ 5000 հոգանոց կատաղած ամբոխն այրել էր երկու դալիթ քաղաքական գործիչների տները: Դեպքից հետո իրավապահները մի քանի մարդ էին ձերբակալել: Որոշում էր կայացվել անվտանգության ծառայության լրացուցիչ 600-700 աշխատակից մտցնել թաղամաս:
Միջադեպը հետեւել էր տասնյակ հազարավոր դալիթների համազգային բողոքի ցույցերին, որոնց հետեւանքով առնվազն մի քանի տասնյակ մարդ էր մահացել: Դալիթները վրդովված էին Գերագույն դատարանի որոշմամբ, որը թուլացնում է ստորին դասին պաշտպանող օրենքը:
Հասանելի է
русский



























