2016 թվականի ապրիլին ադրբեջանական բանակը չկարողացավ հասնել դրված նպատակին: Այս մասին հայտարարեց Հայաստանի Հանրապետության նախկին պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը:
Նա հիշեցրեց այդ ժամանակաշրջանի ռազմաքաղաքական իրավիճակը: «Բանակցությունները տարվում էին Մադրիդյան սկզբունքների շուրջ, իսկ Կազանում կայացած հանդիպմանը եւ այլն քննարկվում էր տարածքների հարցը՝ հանրաքվեի դիմաց: Հենց դա էլ դարձավ Ադրբեջանի պահվածքի պատճառը 2016 թվականի ապրիլին, կարծում է Հարությունյանը: Ավելի վաղ առկա էր ապագա հանրաքվեի դիմաց տարածքների հանձնման մոտեցումը: Իսկ Մադրիդյան սկզբունքները կամքի ազատ արտահայտում էին առաջարկում, ինչի հետ Ադրբեջանը չէր կարող հաշտվել: Գրեթե նույն շրջանում Ռուսաստանը խոցված ինքնաթիռի համար պատժամիջոցներ սահմանեց Թուրքիայի նկատմամբ, ինչին ի պատասխան Թուրքիան, օգնություն խոստանալով, սկսեց առաջ հրել «կրտսեր եղբորը»: Իրականում հենց Թուրքիան է հրահրել է Ադրբեջանին՝ փորձելով լուծել իր սեփական խնդիրները»,- նշեց Հարությունյանը:
Ակնհայտ է, որ Ադրբեջանն իր առջեւ սահմանամերձ տարածքի գրավման լոկալ խնդիր էր դրել՝ հետագա հաջողությունը քաղաքական դիվիդենտների վերածելու նպատակով: Ըստ այդմ, ռազմավարություն էր մշակվել. Ադրբեջանական ստորաբաժանումները, խախտելով հրադադարի ռեժիմը, փոքրաթիվ ուժերով՝ թվով մոտ 10 հազար, հայկական ուժերի համեմատ մոտ 10-ը՝ 1-ին, Առաջին հարվածը հասցվել ր հատուկ ոստորաբաժանումների կողմից, ապա միացել էր հրետանին եւ շփման գիծ տեխնիկա էր բերվել:
Ադրբեջանական կողմին հաջողվեց որոշակի հաջողության հասնել բացառապես առաջին գիշերը եւ այն հատվածներում, որտեղ հայկական կողմը բավարար զգոն չէր: Հակազդեցություն ստանալով՝ նրանք նահանջեցին՝ բացառությամբ այն տարածքների, որոնք նրանց հաջողվեց գրավել: Երկու օր անց ադրբեջանական կողմը հաշտություն խնդրեց:
«Ռազմական իմաստով մեզ հաջողվեց թույլ չտալ նրանց հասնել դրված նպատակին: Ադրբեջանական բանակը, մեծ կորուստներ կրելով՝ ըստ որոշ տեղեկությունների՝ մինչեւ 500 մարդ, եւ մեծ ուժեր գործի դնելով, զգալի քանակությամբ տեխնիկա կորցնելով եւ, չնայած մեծ առավելությանը, չկարողանալով գործարկել օդուժը, չհասավ դրված նպատակին»,- ասաց Հարությունյանը` ընդգծելով, որ գրավված տարածքները ռազմավարական նշանակություն չունեն:
Քաղաքական առումով ադրբեջանական կողմը նույնպես ձախողվեց. Հայկական կողմը շփման գծում տեխնիկական միջոցների տեղակայման եւ Կասպրշիկի խմբի ընդլայնման պայման էր դրել: Այս առաջարկին աջակցություն էին հայտնել ԵԱՀԿ համանախագահները: «Ադրբեջանը սադրանքների միջոցով փորձում է վախի մթնոլորտ ստեղծել Արցախում եւ Հայաստանում եւ ստիպել զիջումների գնալ», - ասաց նախկին նախարարը՝ հավելելով, որ Բաքվի՝ տեխնիկական միջոցների տեղակայումից համառորեն հրաժարվելը թույլ չի տալիս լիարժեքորեն վերսկսել բանակցային գործընթացը:




























