Ապրիլի 3-ին` ժամը 22:10-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, դատապարտյալ Ն. Կ-ի մոտից անձնական խուզարկությամբ հայտնաբերել են անձեռոցիկի մեջ փաթեթավորված 1,5 գրամ սպիտակ փոշենման զանգված:

ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից NEWS.am-ին հայտնում են, որ հայտնաբերվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության,   նախապատրաստվում են նյութեր: