Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ ապրիլի 4-ին, ժամը 09:19-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Խորենացու փողոցի թիվ 27 շենքի 3-րդ մուտքում երկար ժամանակ թթվածնի բալոն է դրված. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները թթվածնի բալոնը տեղափոխել են անվտանգ տարածք: