Հայաստանի ռուսական ռազմաբազայում ռազմական ոստիկանության տեղակայումը լրիվ օրինական է։ Այս մասին ապրիլի 4-ին՝ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է նախկին պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը։
Նա հիշեցրել է, որ ռազմական ոստիկանություն կա նաև Հայաստանում։ «Նրանք կարգավորում են բանակի ներսում կարգապահության հարցերը»,–շեշտել է նա։
«Ռուսաստանը ներդնում է ռազմական ոստիկանության համակարգը։ Դա բանակային համակարգ է, ստորաբաժանումը ռազմաբազայի մաս է լինելու և ոչինչ ավելին։ Լավագույն դեպքում նրանց թիվը (ՌԴ ռազմական ոստիկանության աշխատակիցների) 200 մարդ կլինի։ Նրանց՝ սպառնալիք լինելու մասին խոսակցությունները ծիծաղելի են»,–հայտարարել է նա՝ նմանատիպ «պոռոտախոսություններն» անվանելով մանկամտություն։




























