Չինաստանը հրապարակել է ամերիկյան ապրանքների ցուցակը, որոնց մաքսատուրքերը 50 մլրդ դոլարի չափով Պեկինի եւ Վաշինգթոնի տարաձայնությունների ֆոնին կարող են ավելացվել, հաղորդում է Reuters–ը։
Չինաստանի հարկային գործակալությունը հաղորդել է, որ մաքսատուրքերի բարձրացման ժամկետները կհայտարարվեն ավելի ուշ՝ կախված այն բանից՝ կշարունակի Վաշինգթոնը չինական համաչափ քանակությամբ ապրանքների մաքսատուրքերի ավելացման ծրագրերը։
Նշենք, որ ԱՄՆ առեւտրային ներկայացուցչության գրասենյակը հրապարակել էր մի ցուցակ բաղկացած 1.3 հազար չինական ապրանքներից, որոնց համար կարող են մաքսատուրքեր սահմանվեն։




























