Պեկինը կոչ է արել Առեւտրի համաշխարհային կազմակերպության բոլոր անդամներին հակազդել Վաշինգթոնի առեւտրային պրոտեկցիոնիզմին։ Այս մասին հայտարարել է Առեւտրի համաշխարհային կազմակերպությունում Չինաստանի մշտական ներկայացուցիչ Չժան Սյանչենը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

Նրա խոսքով, ԱՄՆ գործողությունները լուրջ խարխլել են ԱՀԿ հիմքերը եւ աննախադեպ սպառնալիքների առաջ են կանգնեցրել բազմակողմ առեւտրային համակարգը, Չինաստանը ԱՄՆ որոշմանը ի պատասխան ձեռք կառնի հավասարաչափ գործողություններ։

Նշենք, որ ԱՄՆ առեւտրային ներկայացուցչության գրասենյակը հրապարակել էր մի ցուցակ բաղկացած 1.3 հազար չինական ապրանքներից, որոնց համար կարող են մաքսատուրքեր սահմանվեն։

Ի պատասխան Պեկինը 15-25 տոկոս մաքսատուրքեր էր սահմանել 128 անուն ապրանքների համար։