Հայաստանի օմբուդսմենը կհետեւի ՄԱԿ «Հաշմանդամների իրավունքների մասին» կոնվենցիայի կատարմանը: Հայաստանի «Մարդու իրավունքների պաշտպանության մասին» սահմանադրական օրենքում եւ «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքում լրացումների համապատասխան փաթեթը հավանություն ստացավ կառավարության մարտի 5-ի նիստում: Փաթեթը ներկայացրեց արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը:

«Կոնվենցիայի 33-րդ կետի համաձայն՝ դրան միացած երկրներում, այդ թվում՝ Հայաստանում պետք է մարմիններ գործեն, որոնք ՄԱԿ «Հաշմանդամների իրավունքների մասին» կոնվենցիայի կատարման մշտադիտարկում են անցկացնում»,- պարզաբանեց նախարարը: Նա նշեց, որ ՄԱԿ ուսումնասիրությունների արդյունքներով՝ այսպիսի մարմիններ կարող են լինել մարդու իրավունքների հարցերի ազգային հաստատությունները:

Հայաստանը ՄԱԿ «Հաշմանդամների իրավունքների մասին» կոնվենցիան ստորագրել է 2010 թվականի մայիսին: Կոնվենցիան ընդունվել է 2006 թվականի դեկտեմբերի 13-ին ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի կողմից: Նպատակն է բոլոր հաշմանդամների կողմից մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների լիակատար եւ հավասար իրականացման խրախուսումը, պաշտպանությունը եւ ապահովումը: