Լոռու մարզի Տաշիր քաղաքում Պետական գույքի կառավարման վարչության հաշվեկշռում հաշվառված կցված 4-րդ աստիճանի վթարային շինությունը եւ սպասարկող տարածքը նվիրաբերվել է համայնքին: Համապատասխան որոշումը հաստատվել է ՀՀ կառավարության ապրիլի 5-ի նիստին: Որոշման նախագիծը ներկայացրել է գերատեսչության ղեկավար Արման Սահակյանը:
Նրա խոսքով՝ 5.3 միլիոն դրամ գնահատված շենքը, որը նախկինում ծառայել է որպես հարկային տեսչության շենք, նվիրաբերվելու է համայնքին՝ հին շենքի ապամոնտաժման եւ դրա տեղում զբոսայգու կառուցման համար: Համայնքը պարտավորվել է 12 միլիոն դրամ ներդնել շենքի ապամոնտաժման եւ զբոսայգու կառուցման համար, որից 5 միլիոն դրամը կներդրվի ապամոնտաժման, իսկ 7 միլիոնը՝ զբոսայգու կառուցման համար:




























