Թուրքիայի իշխանությունները ձերբակալել են  Տեղեկատվական տեխնոլոգիաների եւ կապի վարչության նախկին աշխատակցի՝ 2016 թվականի դեկտեմբերին Անկարայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովի սպանությանը մասնակցելու կասկածանքով, փոխանցում է Anadolu գործակալությունը:

Նշվում է, որ քննության վարկածով՝ ձերբակալվածը Կառլովի սպանության «կուրատորն» էր իսլամական ընդդիմադիր քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի կազմակերպության (FETO) կողմից, ում վրա են Թուրքիայի իշխանությունները դնում այս հանցագործության պատասխանատվությունը: Ինքը Գյուլենը մեղադրանքները հերքում է:

Կառլովը գնդակահարվել է 2016 թվականի դեկտեմբերի 19-ին Անկարայում «Ռուսաստանը Կալինինգրադից մինչեւ Կամչատկա ճանապարհորդի աչքերով» լուսանկարչական ցուցահանդեսի բացման ժամանակ: Թուրքիաի իշխանությունների տեղեկացմամբ՝ հարձակումն իրագործել էր ոստիկանության աշխատակից Մեւլութ Ալթընթաշը, ում վնասազերծել էին անվտանգության ուժերը: Կառլովին հետմահու Ռուսաստանի հերոսի կոչում է շնորհվել:

Կառլովի սպանության գործով ընդհանուր 7 մարդ է կալանավորվել, որոնցից երեքը նախկին ոստիկաններ են: