Pfizer դեղագործական հսկայի նախաձեռնած հարցումների արդյունքում պարզվել է, որ իրենց սեռական կյանքով բավարարված տղամարդիկ ապրում են Թուրքիայում (54 տոկոս) եւ Իսրայելում (50 տոկոս), իսկ կանայք՝ Իսրայելում (44 տոկոս) եւ Լեհաստանում (43 տոկոս):

Եվրոպայում ամենաակտիվը ռումին տղամարդիկ են եւ ռուս կանայք:

Արեւելյան Եվրոպայի 7 երկրների՝ Չեխիայի, Հունգարիայի, Լեհաստանի, Ռումինիայի, Սլովակիայի, Ուկրաինայի եւ Ռուսաստանի, նաեւ Իսրայելի եւ Թուրքիայի տղամարդկանց 42 եւ կանանց 36 տոկոսը հայտնել է, որ «լիովին բավարարված են իրենց սեռական կյանքով»: Տղամարդկանց 67 եւ կանանց 55 տոկոսն ասել է, թե սեքսը շատ կարեւոր է նրանց համար: