Հունվարի 13-ին, օրը`ժամը 19.20-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Հոռոմ գյուղում:
Հայաստանի ԱԻՆ փրկարար NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, ինչպես նաեւ` մեկ ջրատար:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 19.55-ին, մարվել`21.40-ին:
Այրվել է Հ.Մկրտչյանին պատկանող տան տանիքը` 108 քմ մակերեսով,տանիքում պահեստավորված 2 տ անասնակեր եւ 1 խմ աթար:





























