ՌԴ Պետդումայի պատգամավոր Օքսանա Դմիտրիեւան պահանջում է քրեական գործ հարուցել Սանկտ-Պետերբուրգի նահանգապետ Վալենտինա Մատվիենկոյի նկատմամբ՝ 6-ամյա մի տղայի մահվան պատճառով: Երեխան մահացել էր շենքի տանիքից պոկված սառցաբեկորի նրա գլխին ընկնելու հետեւանքով, եւ Դմիտրիեւան գործ հարուցելու խնդրանքով դիմել է դատախազին:
Նա նշել է, որ պաշտոնյաների անպատժելիությունը հանգեցնում է մարդկանց մահվան:
6-ամյա երեխան զբոսնելիս է եղել իր տատիկի հետ, երբ նրա գլխին ահռելի սառցաբեկոր է ընկել: Երեխան մահացել է 20 րոպե անց:
Մի քանի օր առաջ էլ երեք երեխա էր հոսպիտալացվել սառցաբեկորների ընկնելու պատճառով:





























