Ռուսաստանն արգելել է Չինաստանից 75 տոննա հնդկաձավարի ներմուծումը՝ գույնի եւ բորբոսի հոտի պատճառով: Այդ մասին ասված է «Ռոսսելխոզնադզորի» պաշտոնական հաղոդագրության մեջ: Գերատեսչությունում նշել են, որ 2010թ. դեկտեմբերի Նովոռոսիյսկ ներմուծված հնդկաձավարը անորակ է եւ վտանգավոր սպառողների համար:

Չինական հնդկաձավարը սկսել են Ռուսաստան ներկրել գների աճի եւ ամառային երաշտից հետո դեֆիցիտի պատճառով:

Անցած տարի հնդկաձավարը թանկացել է երեք անգամ: