«Երեւան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ «Արարատյան» պոմպակայանում շինարարական աշխատանքների հետ կապված, հունվարի 17-ին ժամը 9.00-ից մինչեւ հունվարի 18-ը ժամը 21.00-ն կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի Արին-Բերդ փողոցի ու 4-րդ նրբանցքի եւ հարակից տարածքների ջրամատակարարումը:
Շենգավիթ վարչական շրջանի մնացած հատվածներում կնկատվի ջրի ճնշման անկում:
Նույն աշխատանքների հետ կապված՝ կդադարեցվի Արարատի մարզի Գեղանիստ, Արգավանդ գյուղերի ջրամատակարարումը: Իսկ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Բ1, Բ-2, Բ-3, Բ-4 զանգվածներում կնկատվի ջրի ճնշման անկում:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:





























