ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ակնկալում է, որ Պեկինը շուտով կվերացնի առեւտրային սահմանափակումները եւ Վաշինգտոնի հետ համաձայնագիր կնքի մտավոր սեփականության օբեյկտների վերաբերյալ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Մենք նախագահ Սիի (Չինաստանի նախագահ) հետ միշտ ընկերներ կմնանք՝ անկախ նրանից, թե ինչպես կհանգուցալուծվի մեր առեւտրային վեճը: Չինաստանը կվերացնի առեւտրային արգելքները, քանի որ այդպես ճիշտ կլինի: Հարկերը փոխադրաձ կլինեն, ինտելեկտուալ սեփականության վերաբերյալ համաձայնագիր կկնքվի: Մեծ ապագա՝ երկու երկրների համար էլ», - գրել է ԱՄՆ նախագահը Twitter-ի իր էջին:
Ավելի վաղ Թրամփն ԱՄՆ առեւտրային ներկայացուցչին հանձնարարել էր ուսումնասիրել Չինաստանից ներկրվող ապրանքի համար մաքսատուրքերի՝ 100 մլրդ դոլարով ավելացման հնարավորությունը: Չինաստանի Առեւտրի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Գաո Ֆենը, մեկնաբանելով ԱՄՆ նախագահի կարգադրությունը, ամերիկյան կողմի գործողությունները սխալ է անվանել:




























