Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը պատրաստ է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ քննարկել միջուկային ծրագիրը: Այս մասին հայտնում է AP-ն՝ վկայակոչելով պաշտոնատար անձանց:
Այդուհանդերձ, Հյուսիսային Կորեայի կառավարությունը հրապարակայնորեն ոչ մի բան չի հայտարարել Թրամփի հետ հանդիպման մասին, իսկ առաջիկա հանդիպման հետ կապված Փհենյանի եւ Վաշինգթոնի շփումների բացակայությունը Կիմի առաջարկների լրջության հետ կապված շահարկումներ է առաջացրել:
Թրամփի վարչակազմի ներկայացուցիչը հայտնել է, թե ԱՄՆ-ն «հաստատել է, որ Կիմ Չեն Ընը ցանկանում է քննարկել Կորեական թերակղզու ապամիջուկայնացման հարցը»: Մեկ ուրիշ պաշտոնյա նշել է, որ հաստատումը ստացվել է ամերիկացի եւ հյուսիսկորեացի պաշտոնյաների միջեւ ուղիղ շփումներով:




























