Հայաստանում ստեղծվել է «Տապան» անկախ փորձագետների ասոցիացիան, որի նախաձեռնողը «Հայք» թերթի արդեն նախկին գլխավոր խմբագիր Գեղամ Նազարյանն է:

«Մեր դռները բաց են բոլոր անկախ եւ առողջ փորձագետների առաջ»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Գեղամ Նազարյանը:

Նրա խոսքով, նոր ասոցիացիայի նպատակն է օբյեկտիվ ներկայացնել մեր երկրում եւ նրա շուրջը տեղի ունեցող իրադարձությունները, կազմակերպվելու են կլոր սեղաններ, որի ընթացքում քննարկվելու են առկա խնդիրները:

«Եւ ամենակարեւորը, որեւէ կուսակցության հետ չենք համագործակցելու»,- շեշտեց «Տապան» ասոցիացիայի նախաձեռնողը: