Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության հակահետախուզության մարմինները ձերբակալել են Հարավային զինվորական օկրուգի զորամասերից մեկի սպային եւ նրա մորը՝ Վրաստանի օգտին լրտեսության մեղադրանքով:

«Ձերբակալվել են ավագ լեյտենանտ Դավիթ Ռուսլանի Ալիեւը, ով վրացական հատուկ ծառայությունների հրահանգով զբաղվում էր ռազմական օկրուգի մասին գաղտնի տեղեկությունների հավաքմամբ, եւ նրա մայրը՝ Իրինա Յակովլեւա Ալիեւան, ով պետք է տեղեկությունները տաներ Վրաստան»,- հայտնել է ԱԴԾ-ի մամուլի ծառայությունը: