ԱՄՆ-ում կինը մտադիր է «վտանգավոր» լազանյայի համար իտալական ռեստորանից որպես փոխհատուցում 50 հազար դոլար դատարանով ստանալ:

Իլինոյիս նահանգի Օրլանդո քաղաքում Թերեզա Թոմասը ամուսնու հետ  Osteria Ottimo Ristorante է ճաշել: Երբ նրան լազանյան մատուցել են, կինը պատառաքաղով փորձել է ուտել, սակայն «սարսափելի տաք մարինարա սոուսը ժայթքել է» ուտեստի միջից եւ այրել նրա ձախ ձեռքը, գրում է  Chicago Tribune-ը:

Դեպքից հետո, կինը «ուժեղ ֆիզիկական եւ հոգեբանական ցավ է զգացել», ինչի պատճառով չի կարողացել վերադառնալ աշխատանքի:  Նա ստիպված է եղել տպավորիչ բժշկական հաշիվներ վճարել, ինչը, նրա խոսքով ռեստորանի, անփութության արդյունքն է»: