ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնի հետ հերթական հեռախոսազրույցի ժամանակ քննարկել է գործողությունների համակարգումը՝ կապված Սիրիայում քիմիական զենքի նոր կիրառման տեղեկությունների հետ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Սպիտակ տան մամուլի ծառայությանը:

«Նախագահ Դոնալդ Թրամփն այսօր խոսել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, որպեսզի համակարգեն ապրիլի 7-ին Սիրիայում քիմիական զենքի սարսափելի կիառմանն արձագանքելու գոծողությունները»,- նշված է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: Այլ մանրամասներ նշված չեն:

Հիշեցնենք, որ Սիրիա-ամերիկյան բժշկական միություն բժշկական կազմակերպությունում  (Syrian American Medical Society-SAMS)  հայտարարել են ապրիլի 7-ին Դումա քաղաքի վրա գցված քլորային ռումբի մասին: Ռումբը, ինչպես նշել են կազմակերպությունում, ռումբը ընկել է քաղաքային հիվանդանոցի վրա: Այնուհետեւ, ինչպես հաղորդվում է, Ասադի ուժերը «խառը գործակալների» կիրառմամբ երկրորդ հարձակումն են գործել քաղաքի վրա: Այս ռումբը, ըստ SAMS- ի, ընկել է հիվանդանոցին հարակից շենքի վրա: Հարձակումների հետեւանքով, Reuters- փոխանցմամբ, ընդհանուր առմամբ 35 մարդ է զոհվել: Ընդ որում, BBC- ի աղբյուրների համաձայն,  Դումայում 70 զոհ է եղել:

ԱՄՆ Պետդեպարտամենտն հայտարարությամբ էր հանդես եկել, որում նշվում էր, որ գերատեսչության ներկայացուցիչները ուշադիր հետեւում են Սիրիայում քաղաքացիական անձանց դեմ քիմիական զենքի հնարավոր օգտագործման մասին զեկույցներին: Պետդեպարտամենտում մանրամասնել են, որ եթե միջադեպն իսկապես կապված է եղել մահացու քիմիկատների հետ, ապա դրա համար պատասխանատվություն է կրում Ռուսաստանը:

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունն իր հերթին հերքել է սիրիական Դումայում քիմիական զենքի կիրառման տարբերակը եւ հայտարարել է, որ մեղադրանքները «կեղծ բնույթ են կրում»: