2010 թվականի 4-րդ եռամսյակում ընդունվել, գրանցվել եւ ԱԺ նախագահին է հանձնվել քաղաքացիների 436, փոխնախագահներին` 45 նամակ:
ԱԺ մամուլի ծառայությունից NEWSam-ին հայտնում են, որ ԱԺ նախագահը եւ փոխնախագահները պատասխանել են բոլոր նամակներին:
ԱԺ մշտական հանձնաժողովներին է հանձնվել քաղաքացիների 421 նամակ. պատասխանել են բոլորին:
ԱԺ խմբակցություններին է հանձնվել քաղաքացիների 795 նամակ. պատասխանել են բոլորին:
Նամակներում բարձրացված են օրենսդրական, իրավական, առողջապահական, սոցիալական, կրթական, ֆինանսական, կենցաղային խնդիրներ:
ԱԺ հաղոդրագրության մեջ չի նշվում, թե որքանով են բավարարված եղել նամակների հեղինակներն իրենց պատասխաններից:





























