Սաուդյան Արաբիան պատրաստվում է Քաթարի հետ սահմանին ջրանցք փորել՝ այն վերածելով թերակղզու եւ ավելի մեկուսացնելով նրան, գրում է AFP-ն։

Sabq Online թերթի համաձայն՝ նախագիծը կֆինանսավորվի Սաուդյան Արաբիայի եւ Արաբական Միացյալ Էմիրությունների մասնավոր հատվածների կողմից։ 200 մետր լայնությամբ եւ 15-20 մետր խորությամբ «Սալվա ջրանցքը» կփորեն եգիպտական ընկերությունները։

Հիշեցնենք, որ նախորդ տարվա հունիսին Սաուդյան Արաբիան, Բահրեյնը, Եգիպտոսը եւ Արաբական Միացյալ Էմիրությունները խզել էին հարաբերությունները Քաթարի հետ՝ նրան մեղադրելով ահանեկչության աջակցության մեջ։ Դոհան հերքել է այդ մեղադրանքները։

Քաթարի The New Arab պարբերականը նշում է, որ ջրանցքի նախագիծը Քաթարի շրջափակման հետագա ուժեղացման փորձ է։

«Ալ Ռիադ» թերթն էլ ավելի հեռու գնալով՝ ենթադրել է, որ նախագիծը նախատեսված է այդ թվում միջուկային ռեակտորներից ստացված թափոնների համար, որը պլանավորել են կառուցել Սաուդյան Արաբիայի եւ ԱՄԷ-ն։