Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի ֆոտոխցիկը ֆիքսել է, որ դատախազության աշխատակիցների ավտոմեքենաները շրջում են առանց պարտադիր ավտոապահովագրության (ԱՊՊԱ) կտրոնների, այնինչ 2011 թվականին հունվարի 1-ից դրանք պարտադիր են:
Ինչպես NEWS.am-ին հայտնեց ֆոտոլրագրողը, նա քիչ առաջ շրջայց է կատարել գլխավոր դատախազության դիմաց, լուսանկարելով դատախազության աշխատակիցների ավտոմեքենաները:
Ըստ Շամշյանի, ԱՊՊԱ կտրոններ չունեցող մեքենաները լուսանկարելու ընթացքում մոտեցել են իրեն, խնդրելով չլուսանկարել՝ ասելով, թե կտրոն ունեն, պարզապես չեն փակցրել: Նրանցից շատերը նույնիսկ ասել են, թե կտրոնը կա, պարզապես «բագաժնիկում ա, եւ կարող են ցույց տալ»:




Լոուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի





























