Զանգվածային անկարգությունների կազմակերպման եւ զենքի կիրառմամբ շենքերի, կառույցների գրավման մեղադրանքով 10 տարի  5 ամիս ժամկետով ազատազրկման դատապարտված ժիրայր Սեֆիլյանին ֆիզիկապես ոչնչացնելու հետ կապված ՀՀ քննչական կոմիտեում նյութեր են նախապատրաստվում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ժիրայր Սեֆիլյանի պաշտպան Արայիկ Պապիկյանը:

 Նա նշեց, որ այդ մասին Ժիրայր Սեֆիլյանը հայտարարել է իր ճառի ժամանակ եւ այժմ հայտարարության հետ կապված նյութեր  են նախապատրաստվում, սակայն դեռ քրեական գործ չի հարուցվել:

«Մասնավորապես քննության առարկա է դարձել Սեֆիլյանի այն հայտարարությունը, որ Կրեմլի կողմից իրեն ֆիզիկապես ոչնչացնելու սպառնալիք է  հնչեցվել, իրեն զգուշացրել են: Քննչական կոմիտեի քննիչի հետ այցելել ենք Սեֆիլյանին, սակայն նա հրաժարվեց ցուցմունք տալուց, ասելով, որ դուք հանցագործ ռեժիմի ենթակա կատույցի ներկայացուցիչ եք, ես բացատրություն չեմ տալու Ձեզ»,- ասաց պաշտպանը:

Հիշեցնենք, որ մարտի 20-ին «Հիմնադիր խորհրդարանի» ղեկավար, Շուշիի առանձնակի գումարտակի հրմանատար Ժիրայր Սեֆիլյանը դատապարտվել է 10 տարի 5 ամիս ժամկետով ազատազրկման՝ զանգվածային անկարգությունների կազմակերպման եւ զենքի կիրառմամբ շենքերի, կառույցների գրավման մեղադրանքով: