Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) տնօրեն Քրիստին Լագարդը, չնայած տեղական արժույթի փոխարժեքի զգալի թուլացմանը, աննպատակահարմար է համարում որեւէ բան փոխել հոնկոնգյան դոլարի՝ ամերիկյանին համապատասխանեցման համակարգում: Այս մասին նա հայտարարել է South China Morning Post-ին տված հարցազրույցում, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:

«Համապատասխանեցմանա գործող մեխանիզմը կապված է տնտեսության հիմնարար սկզբունքների հետ: Մենք, անշուշտ, չենք ցանկանում մոտ ապագայում  տեսնել հոնկոնգյան դոլարի՝ ԱՄՆ դոլարի փոխարեն որեւէ այլ արժույթին համապատասխանեցման հեռանկարը»,- ասել է Լագարդը:

Նշենք, որ 1983 թվականից սկսած հոնկոնգյան դոլարը ամուր կապված է ամերիկյանին 7.8-ը 1-ին փոխարժեքի սահմաններում, սակայն 2005 թվականից այս հարաբերակցությանը թույլ են տվել տատանվել 7.75-7.85-ի սահմաններում: Վերջին ամիսներին տեղական փոխարժեքը զգալի թուլացման միտում էր ցուցադրում: Այդպես, հինգշաբթի օրն այն ամենացածր մակարդակն էր գրանցել վերջին 35 տարվա ընթացքում՝ հասնելով 7.85-ի՝ կարգավորիչի կողմից սահմանված սահմանին: