Դաղստանի Խասավյուրտ քաղաքում տեղի ունեցած պայթյունի արդյունքում, վերջին տվյալներով, զոհվել է 4 մարդ, եւս 5-ին ծանր վնասվածքներով տեղափոխել են հիվանդանոց:
Խասավյուրտի «Բելիե նոչի» սրճարանի մոտ անհայտ անձինք ՎԱԶ-2107 մակնիշի մեքենա են պայթեցրել, գրում է Rosbalt-ը:
Ներկայումս դեպքի վայրում աշխատում են քննիչներն ու քրեագետները: Պարզվում են դեպքի հանգամանքներըը: Որոշվում է քրեական գործ հարուցելու հարցը:





























