Լեհական կողմի նախաձեռնությամբ կայացել է Ռուսաստանի եւ Լեհաստանի նախագահներ Դմիտրի Մեդվեդեւի եւ Բրոնիսլավ Կոմորովսկու հեռախոսազրույցը:

Կողմերը քննարկել են ռուս-լեհական հարաբերությունների արդի հարցեր, նաեւ միջպետական ավիացիոն կոմիտեի զեկույցը Լեխ Կաչինսկու ինքնաիթիռի կործանման վերաբերյալ:

Մեդվեդեւն ու Կոմորովսկինքննարկել են աղետի հետաքննության հետագա համատեղ գործողությունները:

Ինչպես արդեն հայտնել է NEWS.am-ը, միջպետական ավիացիոն կոմիտեն զեկույց է հրապարակել անցած տարվա ապրիլի 10-ին ՏՈՒ-154 ինքնաթիռի կործանման վերաբերյալ:

Լեխ Կաչինսկու երկվորյակ եղբայր Յարոսլավը զեկույցը «նվաստացուցիչ» է համարել Լեհաստանի համար: