Իսպանիայի թագավոր Խուան Կառլոսը հայտնվել է տհաճ իրավիճակում Հոնդուրասի նոր դեսպանի ընդունելությանը:

Լրագրողների եւ պաշտոնական անձանց ներկայությամբ սենյակում հանկարծ երեխայի բարձր ծիծաղ է լսվել: Հավաքվածները զարմացել են, իսկ Խուան Կառլոս «Մի րոպե, իմ հեռախոսն է… ներողություն…» բառերով լքել է հյուրին եւ ուղղվել պահարանի կողմը: Պահարանի վրա զանգում էր թագավորի բջջային հեռախոսը: Անջատելով ձայնը՝ նա վերադարձել է դեսպանի մոտ:

Լրագրողներին այժմ հետաքրքրում է՝ արդյոք մանկական ծիծաղը Խուան Կառլոսի բազմաթիվ թոռներից մեկինն է: