Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցները կտարածվեն Սիրիային քիմիական զենքի արտադրությանը նպաստող տեխնոլոգիաներ մատակարարող ընկերություններին: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մաիսն CBS News-ին տված հարցազրույցում ասել է ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Նիկի Հեյլին:

«Դուք կտեսնեք, որ ռուսական պատժամիջոցները կուժեղանան: ԱՄՆ ֆինանսների նախարար Ստիվեն Մնուչին կհայտարարի դրանք երկուշաբթի օրը, եթե նա դեռ դա չի արել, և դրանք կուղղվեն Ասադի կողմից քիմիական զենքի կիրառման հետ կապված սարքավորումների եւ տեխնոլոգիաների մատակարարմամբ զբաղվող ընկերությունների դեմ» - ասել է Հեյլին: