ԱՄՆ-ն համաձայն են Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության Ժողովրդավարական հաստատությունների ու մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) դիտորդական առաքելության նախնական գնահատականների հետ, որոնք տրվել են ապրիլի 11-ին Ադրբեջանում կայացած նախագահական ընտրություններին: Այս մասին ապրիլի 16-ին, պատասխանելով «Թուրան» գործակալության վաշինգտոնյան թղթակցի հարցին, հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչը:
«ԱՄՆ-ն մտադիր է աշխատել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Ադրբեջանի ժողովրդի հետ երկկողմ եւ տարածաշրջանային հարցերի շուրջ, այդ թվում նաեւ՝ մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների ապահովման, տնտեսական բարեփոխումներին եւ բարգավաճմանը նպաստման, ահաբեկչության դեմ պայքարի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ»,- նշել է նույն աղբյուրը:
«Մենք համաձայն ենք ԵԱՀԿ առաքելության՝ Ադրբեջանում ընտրությունների արդյունքների վերաբերյալ նախնական գնահատականների հետ: Նախնական զեկույցում մի շարք թերություններ են արձանագրվել՝ ներառյալ սահմանափակ քաղաքական մթնոլորտը, հիմնարար ազատությունների սահմանափակումները եւ մրցակցության բացակայությունը: Թեեւ ընտրությունները լավ էին կազմակերպված եւ ֆինանսավորված, ԺՀՄԻԳ-ը հաղորդել էր լայն տարածում գտած ընթացակարգային խախտումների, թափանցիկության բացակայության եւ մի շարք այլ լուրջ խախտումների, այդ թվում նաեւ՝ զքվեաթերթիկների զանգվածային լցոնումների դեպքերի մասին:
Մենք նախագահ Իլհամ Ալիեւին եւ նրա ապագա վարչակազմին կոչ ենք անում լուրջ վերաբերվել այդ մտահոգություններին»,- ասել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը:

Փաշինյանը մեղադրում է Մոսկվային. Հայաստանը կհեռացվի՞ այս տարի ԵԱՏՄ-ից I ԼՈՒՐԵՐ I 20:00

Ընդդիմությունը պատրաստվում է նորից փողո՞ց դուրս գալ Փաշինյանին հեռացնելու համար I ԼՈՒՐԵՐ I 18:00

Վանաձորում հանցավոր խումբ է վնասազերծվել. զենքեր են առգրավվել, կան ձերբակալվածներ I ԼՈՒՐԵՐ I 16:00

Ընդդիմությունը պնդում է՝ զիջման չեն գնալու Սահմանադրության հարցում I ԼՈՒՐԵՐ I 14:00

Արսեն Թորոսյանը ԱԺ–ում է. բյուջեի վերաբերյալ քննարկումները շարունակվում են
Նմանատիպ հոդվածներ
Կարդացեք նաև

Իսրայելն արձագանքել է Իրանի դեմ միջուկային հարված հասցնելու ԱՄՆ-ի նախապատրաստության մասին հայտարարությանը

Մեծ Բրիտանիան խստացնում է ներգաղթյալների համար կանոնները

Պետք չէ թերագնահատել Եվրոպայի հնարավորությունները. Գերմանիայի կանցլեր

Հայաստանի իշխանությունները կփորձեն դաս տալ Ռուսաստանին. «Օրվա ամփոփում»՝ ռուսերեն

Աստված չանի, որ Եվրոպան ապրի մինչև այն օրը, երբ Ռուսաստանը կսկսի նրա դեմ հիբրիդային պատերազմ վարել. Շոյգու

Կրկնակի ագրեսիայի դեպքում հակառակորդը շատ ավելի կոշտ պատասխան կստանա. Իրանի արտգործնախարար

















