Պողպատի եւ ալյումինի սակագների վերաբերյալ տարաձայնությունների շրջանակներում Եվրոպական հանձնաժողովը պահանջում է, որպեսզի Եվրամիության արտադրողներն անվերապահորեն ազատվեն մետաղների համար հայտարարված խոշոր սակագներից, հաղորդում է DW- ն՝ վկայակոչելով Առեւտրի համաշխարհային կազմակերպության մամուլի ծառայությանը:
ԵՄ-ն՝ որպես մեծ շահագրգռվածությամբ արտահանող, պահանջել է անհապաղ խորհրդակցություններ անցկացնել ԱՄՆ-ի հետ: Եվրահանձնաժողովը պահանջում է, որպեսզի ԵՄ-ից արտադրողներն անվերապահորեն ազատվեն պողպատի եւ ալյումինի համար հայտարարված խոշոր սակագներից:
Եվրոպական հանձնաժողովին մոտ կանգնած շրջանակներից հայտնի է դարձել, որ ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի միջեւ արդեն իսկ բանակցություններ են տարվում տարբեր մակարդակներում : Եվրոպական հանձնաժողովը:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պողպատի համար 25 տոկոսանոց, իսկ ալյումինի համար 10 տոկոսանոց մաքսատուրքեր էր սահմանել: Ժամանակավոր բացառություն է արվել Կանադայի, Մեքսիկայի, Ավստրալիայի, Արգենտինայի, Բրազիլիայի, Հարավային Կորեայի եւ ԵՄ-ի համար: Ապրիլի սկզբին Չինաստանը սակագների հարցով դիմել էր ԱՀԿ-ի դատարան:
ԵՀ-ն ԱՀԿ-ից պահանջել է անհապաղ խորհրդակցություններ անցկացնել ԱՄՆ-ի հետ՝ պողպատի եւ ալյումինի սակագների վերաբերյալ
Տեղադրություն



























