Արցախյան խնդրի կարգավորման առավել հայանպաստ տարբերակ, քան այսօր է դրված բանակցային սեղանին մենք երբեւէ չենք ունեցել ողջ 30-ամյա պատմության ընթացքում: Այս մասին, այսօր՝ ապրիլի 17-ին, ԱԺ հատուկ նիստում, վարչապետի ընտրության քննարկման ժամանակ իր ելույթում նշեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը:

«ԵՄ-ի հետ հարաբերությունների նման մակարդակ երբեւէ չենք ունեցել, քան այսօր:

Ռուս-հայկական հարաբերությունների նմանատիպ մակարդակ երբեւէ չենք ունեցել, հայ-վրացական հարաբերությունների նման մակարդակ երբեւէ չենք ունեցել»,-հայտարարեց նա:

Դիմելով «Ելք» խմբակցության պատգամավորներին Աշոտյանն ասաց. «Դուք շատ բարդ ընտրություն եք արել, դու կատարել եք քաղաքական համակարգը կայացնելու քայլ: Ես հասկանում եմ, որ այդ «օվերդոզը» կարող է հուզականության հետեւանք լինի, որովհետեւ կա ինչ-որ գին, որը պետք է վճարվի: Պարոն Մարուքյան, Սերժ Սարգսյանի նկարի հետ խոսելու փոխարեն կարող եք այսօր կողմ քվեարկել եւ վայելել նրա ներկայությունն ԱԺ-ում եւ ուղիղ հարցեր տալ»:

Աշոտյանը նշեց, որ իշխանությունը պետք է սահմանափակ լինի. «Յուրաքանչյուր չինովնիկ պետք է զգա, որ ձեր ղեկավարած կառավարության ծրագրի իրականացման պատասխանատուներից մեկն է: Քանի կա որակի խզումը կենտրոնական իշխանության եւ տեղական մարմինների միջեւ»,-ընդգծեց նա: