Հունաստանի ոստիկանությունը Ֆրանսիայի ոստիկանության հետ փոխգործակցությամբ Սալոնիկում երկրորդ օրն է՝ գործողություն է իրականացնում միջազգային հանցավոր խմբավորման դեմ, կալանավորվել է, այսպես կոչված, «վրացական մաֆիայից» 14 մարդ: Կալանավորվածների թվում կան վրացիներ, հայեր եւ ռուսներ, հայտնում է տեղական voria.gr պարբերականը:
Խմբավորումը գործել է Եվրոպայի ամբողջ տարածքում, այն մասնագիտացել էր գողությունների ոլորտում: Սալոնիկի տարբեր շրջաններում տեղի են ունեցել գողության եւ կողոպուտի տասնյակ դեպքեր:
Նախօրեին Սալոնիկի Պիլեյ շրջանում տեղի է ունեցել հրաձգություն, որը, լրատվամիջոցների տեղեկություններով, կապված է գործողության հետ: Ոստիկանների վրա կրակ է բացել կասկածյալը, երբ հայտնաբերել է, որ իրեն հետեւում են:
Նամանման գործողություն է անցկացվում նաեւ Ֆրանսիայում:
Ոստիկանական աղբյուրների համաձայն՝ կալանավորվածների թվում է վրացական հանցավոր խմբավորման առաջնորդը: Alpha հեռուստաալիքը կալանավորվածին անվանում է «Եվրոպայի Էսկոբար»: Նրան ներկայացվող մեղադրանքների շարքում են՝ սպանություններ, թմրամիջոցներ, զենք, մարմնավաճառություն, նրան որոնում էին Իսպանիան ու Ֆրանսիան, նա Հունսատանում կալանավորվել է ֆրանսիական օրդերով, հայտնում է հեռուստաալիքը: Enikos պարբերականը հայտնում է, որ խոսքը 57-ամյա L.S.-ի մասին է, որը «Եվրոպայում ղեկավարել է վրաց-ռուսական մաֆիան»: «Կալանավորվածների թվում կան վրացիներ, հայեր եւ ռուսներ»,- հայտնում է պարբերականը:




























