Երեքշաբթի առավոտյան Ֆրանսիայի հարավ-արեւելքում գտնվող Բուվանտ կոմունայի մաս կազմող քարանձավի ուսումանսիրության նպատակով մեկնած քարանձավագետները ստորգետնյա ջրերի պատճառով հայտնվել են արգելափակման մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով France 3-ը:

8 քարանձավագետ մեկնել էր ուսումնասիրելու գետով հատված քարանձավը: Արգելափակման մեջ հայտնված գիտնականներին օգնության համար համապատասխան մասնագետներ եւ սարքավորումներ են ուղարկվել:
Նշենք, որ Բուվանտ կոմունան հայտնի է իր քարանձավային համակարգերով, որոնց ընդհանուր երկարությունը տասնյակ կիլոմետրերի է հասնում:
Հասանելի է
русскийՏեղադրություն




























