Աշխարհի ցանկացած վայրում քիմիական զենքի կիրառումը չի կարող սովորական դառնալ կամ մնալ անհետեւանք: Այս մասին հայտարարել է Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը՝ ելույթ ունենալով Ստրասբուրգում կայացած Եվրախորհրդարանի լիագումար նիստին, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:
«Անհհրաժեշտ է, որպեսզի Սիրիայում բոլոր կողմերը՝ ՄԱԿ-ի գլխավորությամբ, արագ կերպով ներգրավվեն քաղաքական գործընթացի մեջ՝ այս ողբերգությանը վերջ տալու համար: Նախեւառաջ, Ռուսաստանն ու Իրանը պետք է դադարեն խաղեր խաղալ եւ լրջորեն զբաղվեն պատասխանատու եւ խաղաղ լուծման որոնմամբ», - ասել է Եվրախորհրդի ղեկավարը:
Բացի այդ, Տուսկը հերթական անգամ Եվրամիության աջակցությունն է հայտնել ապրիլի 14-ի գիշերը Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի եւ Միացյալ Նահանգների կողմից Սիրիային հասցված հարվածին:
ԱՄՆ-ի եւ դաշնակիցների հարձակումներն անհրաժեշտ եւ համարժեք էին. Տուսկ
Հասանելի է
русский



























